ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Զգույշ եղեք և ձեր հոգևոր աստիճանին համապատասխան գրքեր կարդացեք

Զգույշ եղեք և ձեր հոգևոր աստիճանին համապատասխան գրքեր կարդացեք
19.05.2025 | 22:00

Ջանք մի գործադրիր Աստծո գաղտնիքների մեջ խորանալու, այդ բանը չեն համարձակվել անել նաև սրբերը: Մենք տգետ ենք, որպեսզի մեր կարծիքը ունենանք Աստծո անհաս դատաստանների մասին (Սուրբ Անտոն Անապատական):

Կարդացեք սրբերի խրատները և կգտնեք դաստիարակության ճիշտ ճանապարհը, որը նեղ է ու փշոտ, քարոտ է և դժվարանցանելի...

Ճիշտ ընտրված գիրքը կարող է մարդու մեջ ձևավորել այնպիսի որակներ, որ հին մարդն իսկապես մեռնի և հարություն առնի Քրիստոսով զգեստավորվածը։

Մեր առաջին Գիրքը` Սուրբ Գիրքն է, իսկ Սուրբ Գրքից հետո` Հայրերի գրքերը։

Սակայն հարկավոր է հասկանալ, որ ամեն գիրք չէ, որ համապատասխանում է մեր հոգևոր վիճակին։ Պետք է խորհրդակցել ու սկսել ամենապարզ հոգևոր խորհուրդներից և ոչ թե` Աստվածաբանական ու Վարդապետական գրքերից։ Շատերն են այդ պատճառով ընկել հոգևոր խաբկանքի և փորձությունների մեջ, իսկ ոմանք այնքան են տարվել այդ ամենով, որ շեղվել են ճշմարիտ ճանապարհից և դեմ ելել Եկեղեցուն։

Զգույշ եղեք և ձեր հոգևոր աստիճանին համապատասխան գրքեր կարդացեք։

Հոգևոր խրատներ կարդացեք ու փորձեք կատարել Աստուծո պատվիրանները, իսկ մնացած խորը Աստվածաբանական ու Վարդապետական հարցերը թողեք նրանց, ովքեր պիտի զբաղվեն այդ ամենով։

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ